Մեր ակնկալիքն է, որ Հայաստանը 2050թ. ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն. Զարեհ Սինանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050» տեսլականի ուղղությամբ: Ակնկալում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:

Թունյանը հետաքրքրվեց, թե հայրենադարձության, մասնագետների ներգրավման համար գրասենյակն ինչ թիրախներ է նախանշել: «Հասկանում ենք, որ դա երկարատև գործընթաց է, սակայն պետք է որոշակի թեկուզ մոտավոր թիրախներ լինեն»,-նշեց նա ու հետաքրքրվեց, թե արդյոք գնահատե՞լ են սփյուռքի ներուժը, երբ ասում են, որ պետք է այդ ներուժն օգտագործեն:

«Մենք կոնկրետ հիմա աշխատում ենք «Հայաստան 2050» տեսլականի վրա: Մեր ակնկալիքն է, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն»,-ասաց Սինանյանը:

Նա կարևորեց այս ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը`նկատելով, որ եթե հաջորդ երեք տարուց չունենանք տասնյակ հազարավոր հայերի ներգաղթի գործընթաց, նշանակում է, որ 2050 թվականին 5 մլն թվին չեն հասնի: Հանձնակատարը նշեց` հիմա նախատեսում են մասնագետների ներգրավման գործընթացը: Սինանյանը կարևորեց, որ ՀՀ պետական ապարատում սփյուռքի 10-20 տոկոս մասնագետների ներգրավվածության պրակտիկա ձևավորեն:

Սինանյանը նշեց` եթե իմանա, որ Հայաստանի կառավարությունը կարող է նորմալ աշխատավարձ վճարել սփյուռքից` աշխարհի լավագույն համալսարաններ ավարտված որոշակի թվով մասնագետների, ինքը հավաստիացնում է, որ 1 ամսում կբերի այդ անձանց: Նա շեշտեց` այդ մասնագետները կան, հարցը նրանում է, թե արդյոք կարող են այդ գործընթացը սկսել:

Անդրադառնալով սփյուռքում առկա ռեսուրսի գնահատման հարցին` նա նշեց, որ համակարգված իմաստով այդ ռեսուրսը չեն ճանաչում, գիտեն, որ հսկայական ռեսուրս ունի, սակայն կոնկրետ չգիտեն: «Դրա համար ունենք քարտեզագրման ծրագիր, որի նպատակն է այդ ռեսուրսը ոչ միայն գլոբալ, այլ նաև անհատական իմաստով ճանաչել»,-ասաց նա:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի