Քաղաքականություն

Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի գյուղերի ու դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի գյուղերի ու դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-հայտնել է Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում