Facebook ընկերությունն Իսրայելի ֆիրմային մեղադրել Է WhatsApp-ի օգտատերերին լրտեսելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը դատական հայց Է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ: Այդ մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք հոկտեմբերի 29-ին ստացվել են Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի Էլեկտրոնային պահոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայցվորների դերում հանդես են եկել Facebook-ը եւ նրան պատկանող WhatsApp ընկերությունը, որը հաղորդագրությունների ակնթարթային առաքման համար համանուն հավելվածի գործարկուն Է:

Հայցում ապացուցվում Է, որ NSO Group-ն ընթացիկ տարվա ապրիլից մինչեւ մայիս «ԱՄՆ-ում եւ այլ երկրներում WhatsApp-ի սերվերներն օգտագործել Է 1400 շարժական հեռախոսների եւ այլ սարքերի վնասաբեր ծրագրային ապահովում առաքելու համար»: Այդ ծրագրային ապահովումն, ինչպես ընդգծում են հայցվորները, նախատեսված Է «WhatsApp-ի որոշակի օգտատերերի լրտեսման», այդ թվում՝ նրանց հաղորդագրություններ մուտքի, զանգերի եւ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Մայիսին Facebook-ի եւ WhatsApp-ի մասնագետներն արձանագրել են NSO Group-ի կողմից այդ գործունեությունը եւ կասեցրել այն: Այն անձանց թվում, որոնց նկատմամբ տվյալ ծրագրերի միջոցով իրականացրել են լրտեսումը, հայցվորների խոսքով, եղել են պետական պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաեւ նրանք, ում պատվիրատուները համարել են այլախոհներ: Հայցվորները դատարանին խնդրում են արգելք դնել NSO Group-ի գործունեության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում