Վարդապետն ու նրա սաները. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Ուսուցիչը» ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում, որը Կոմիտաս ուսուցչի և նրա սաների մասին է, առանձնացված է մի քանի թեմատիկ բաժին՝ «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան», «Կոմիտասը և մանուկները»:

Բաժիններում ներկայացված են Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ:

«Ցուցադրությունում արտահայտված են Կոմիտասի կրթադաստիարակչական մոտեցումները: Կարծում եմ՝ այս ցուցահանդեսը կծառայի իր նպատակին, և մենք կկարողանանք հետագայում ավելի լայնածավալ ներկայացնել Կոմիտասի՝ կրթությանը, ուսուցմանը վերաբերող ուղերձները»,-նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն ընդգծեց, որ ցուցադրությունը կառուցված է Կոմիտասի՝ ուսուցիչներին և մանուկներին ուղղված ուղերձների վրա:

Անդրադառնալով կարևորագույն ցուցանմուշներին՝ նա առանձնացրեց Սողոմոն Սողոմոնյանի սարկավագության վկայականը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարության փաստաթուղթը, որով նա Կարա-Մուրզային հանում է ճեմարանում երաժշտության ուսուցչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակում Կոմիտասին:

«Կոմիտասի արխիվից պահպանվել է նաև նրա ստերեոսկոպը: Այս գործիքը ժամանակին շատ տարածված էր: Լուսանկարիչները այս գործիքի համար քարտեր էին պատրաստում: Գործիքի օգնությամբ հնարավոր էր դառնում ծավալային տեսնել լուսանկարը»,-ասաց նա:

Համատեղ ցուցադրությունը, որը նախաձեռնել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, կգործի մինչև 2020 թվականի մարտի 1-ը:

Հայերեն

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր