Պաշտոնական

ԱԺ նախագահը ողջունել է Հռոմի քաղաքապետարանի հետ Երևանի 2800-ամյակին նվիրված համաժողովի գաղափարը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ողջունել է Հռոմի քաղաքապետարանի հետ Երևանի 2800-ամյակին նվիրված համաժողովի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները:

Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երեւանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը:

Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաեւ մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում