Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ-ին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Արայիկ Հ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արմեն Է., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. տուժածներ չկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները փակել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում