ԲՀԿ-ն աշխատավարձերի բարձրացման համար օրենքին համապատասխանության մասով խնդիր չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում օրենքին, օրինականությանը համապատասխանության մասով խնդիր չի տեսնում, խնդիրը զգայուն թեմայով գործընթացի` հանրությունից գաղտնիությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցության պատգամավորները:

«Իրավական և օրենքով սահմանված կարգով ամեն ինչը տեղի է ունեցել օրինականության սահմաններում, վարչապետը դրան հղումներ արեց: Մենք ընդամենը խոսում ենք հասարակության համար դրա ոչ հասանելի լինելու մասին: Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո հասարակությունը վաստակել է իրավունքը` տեղեկանալու նման կարևոր որոշումների մասին: Սա ոչ ռազմական, ոչ անվտանգության հետ կապված խնդիր չէր, որ տեղի էր ունեցել հանրությունից գաղտնի»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա կարծիքով` եթե մամուլում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հրապարակում չլիներ, ապա այդ գործընթացն այդպես էլ գաղտնի կմնար: Տոնոյանը նկատեց` միայն այդ հրապարակումից հետո նախարարները նշեցին, որ ամիսների շարունակ ստանում են 1.5 մլն դրամ:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը շեշտեց` բազմիցս ասվել է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձերը բավարար չեն: «Սակայն փիլիսոփայությունը հետևյալն է` եթե շատ նուրբ թեմա է, երբ ընթանում է գործընթաց, ապա պետք է լինի բացառապես բաց»,-եզրափակեց Աբովյանը:

Լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկություն, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը: Այս թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացն իրականում գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացել է, իրենք ներկայացրել են, որ պարգևատրումային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Բացի այդ վարչապետը նշել էր, որ այդ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերը բարձրացել են, ոմանցը` իջել:

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին