Վարանդի «Բերդաքաղաք» վեպ-պոեմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դեպքերի յուրովի ներկայացմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսն ընթերցասերների և գրաքննադատների ուշադրությունն էր սևեռում 1921-1922թթ. փետրվարյան ապստամբությանն անդրադարձած ստեղծագործության վրա:

Գրքի գլխավոր կերպարներն են Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը… «1922-ին նրանցից շատերը բանտարկված էին Երևանի բերդում: Գրքում մի շարք նոր բաներ կան, օրինակ՝ ոչ ոք չգիտի, որ Շանթը որոշ ժամանակահատված ապրել ու ստեղծագործել է Պարսկաստանում: Գրքում կան ներկայացված պատմություններ, որոնք թե' իրական են, թե' կիսաերևակայական: Գիրքը պատմում է Փետրվարյան ապստամբության մասին, երբ խորհրդային կարգեր հաստատելուց հետո արյան բաղնիքի վերածվեց Հայաստանը, և ինչ-որ առումով կրկնվեց 1915-ը: Գրքում մի հետաքրքիր փաստ կա՝ այդ տարիներին Հայաստանում դահիճ չեն գտել, և որպեսզի իրենց դահճական առաքելությունը կատարեն, Բաքվից բերել են մի թուրք թաթարի: Ոմանք փրկվեցին ու կարողացան Շանթի, Նիկոլ Աղբալյանի ու մյուս նվիրյալների շնորհիվ հասնել Պարսկաստան: Նրանց առաջին հանգրվանը Թավրիզն էլ, որտեղից էլ սկսվում է պատումը՝ ինչպես են նրանց ընդունում, ինչ մարդկանց են հանդիպում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դահլիճում ներկա հյուրերը, իրենց ոգևորությունն ու հիացմունքն արտահայտելով գրքի մասին, նկատեցին՝ գիրքը պետք էր դասակարգել որպես վեպ-պոեմ և գրքի վերջում փակցնել բացատրական բառարան գրքում առկա հերոսների ինքնության և կենսագրության մասին՝ մատաղ սերնդին տեղյակ պահելու համար: Վանանդն ասաց, որ այս գործը ստեղծելու ցանկությունն առաջացել է տարիների ընթացքում: Հեղինակն Իրանը սփյուռք չի համարում: Իսկ ինչ վերաբերում է անունների բացատրությանը, նա կարծում է, որ իր սերնդակիցները ճանաչել են գրքում հիշատակված անձանց, քանի որ հնարավորություն է եղել տարբեր միությունների անդամակցելով շփումներ հաստատել միմյանց հետ: Որպես օրինակ նա հիշատակեց անվանի հերոս Քեռիին, որը սպանվել է 1916 թվականին: Նա ցավով նշեց, որ Քեռիի կինը օրահացն ապահովելու համար երկու զամբյուղով փողոցում ամսագրեր էր վաճառում: Նրա սերնդակիցների համար գրքում առկա հերոսներն անծանոթ չեն,սակայն նա համաձայն էր այն կարծիքի հետ, որ անվանացանկ պետք է ավելացնել, բայց վերջում և որպես հավելված:

Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գնահատմամբ. «Վարանդի թարգմանությունների, գրքերի, նրա և Իրանի գրողների հետ կապերի շնորհիվ մեզ համար լավ ճանապարհ է բացվում դեպի իրանական ժամանակակից գրականություն, իրանական մշակույթ»: Միլիտոնյանը գիրքը կարդացել և շատ է հավանել:

Վարանդը մի շարք այլ գրքերի հեղինակ է: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Արևի ճամբով», լույս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների ավելի քան երեք տասնյակ հավաքածուներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը», «Կրկներեւոյթը» (Միրաժ) եւ «Կարօտի նշխարներ»-ը շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բեյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները՝ 1998-ին եւ 2012-ին՝ (կրկնակի անգամ)։

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը