Աշխարհ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

Եվրախորհրդարանի անդամները Բելառուսի վերաբերյալ բանաձևով մտադիր են կոչ անել ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև շարունակել ընդլայնել պատժամիջոցներն այդ երկրի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի նախագծում։

Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն Եվրամիության ինստիտուտների կամ ԵՄ անդամ երկրների համար: Հունվարի 22-ին սպասվում են հակաբելառուսական բանաձևի քննարկումներն ու քվեարկությունը։

«Եվրախորհրդարանը դատապարտում է Բելառուսում նախագահական ընտրությունների նախաշեմին ազատության, արդարության և թափանցիկության բացակայությունը և կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և միջազգային հանրությանը կտրականապես մերժել գալիք ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը՝ որպես կեղծիք, քանի որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների նվազագույն միջազգային չափանիշներին։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և միջազգային հանրությանը շարունակել չճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ որպես նախագահի լեգիտիմությունը 2025 թվականի հունվարի 26-ից հետո, ինչպես նաև կոչ է անում Բելառուսում ազատ և արդար ընտրություններ անցկացնել»,- ասված է փաստաթղթի նախագծում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում