Գերմանիայի փոխկանցլեր և Կանաչների կուսակցությունից էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Փարիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ճակատագրական ազդանշան է անվանել աշխարհի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց ԱՄՆ-ին դուրս էր բերել կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից։
Հաբեկն այդ որոշումը որակել է նաև որպես պատմական ձախողման սկիզբ, քանի որ կլիմայական քաղաքականությունը, նրա կարծիքով, առաջնային նշանակություն ունի։ «Ի վերջո, քաղաքական գործիչների գործունեությունը չափվում է նրանով, թե արդյոք նրանք նպաստել են գլոբալ տաքացման դեմ պայքարին», - ընդգծել է փոխկանցլերը։