Միացյալ Նահանգներ

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի համար պարզ չէ Թրամփի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի համար պարզ չէ Թրամփի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթից հետո, որում նա չհիշատակեց Ուկրաինան, ԵՄ-ից խոստովանել են, որ իրենք դեռ չեն հասկանում Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր քաղաքականությունը և պատրաստ են այն քննարկել Վաշինգտոնի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ԵՄ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ 

«Ճիշտ է, մենք հստակ ուղերձ չունենք Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմի մոտեցման մասին, բայց մենք հավատարիմ ենք շարունակական աջակցությանը և պատրաստ ենք հետայսու ևս ներգրավվել Միացյալ Նահանգներին՝ հաստատելու հավաքական ջանքերի շարունակությունը բոլոր ժողովրդավարական երկրների կողմից՝ ուղղված Ուկրաինային»,- ասել է եվրահանձնակատարը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն, անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից, առանց որևէ հարցի կաջակցի Կիևին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում