Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ դիտարկում է Լեհաստանում ամերիկյան ռազմակայան կառուցելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լեհական TVP World պարբերականը։

«Մենք դիտարկում ենք այդ հարցը։ Մենք շատ ենք հարգում Լեհաստանի նախագահին։ Ուստի մենք ուսումնասիրում ենք դա, և դա կարող է տեղի ունենալ», - ասել է Թրամփը։

Թրամփին հարց են ուղղել՝ ինչու նա դեռ նման որոշում չի կայացրել, որին նա պատասխանել է՝ նշելով, որ, գուցե, արդեն ունի նման որոշում։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ երկրում ամերիկյան մշտական ​​ռազմակայան ստեղծելու վերաբերյալ որոշմանը սպասում են մինչև 2026 թվականի վերջը։

Օգոստոսի վերջին Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ. հանդիպման առանցքային թեմաներից մեկը Լեհաստանում ամերիկյան մշտական ​​ռազմակայանների տեղակայումն էր։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Վարշավան շահագրգռված է Լեհաստանում ամերիկյան մշտական ​​ռազմակայաններ տեղակայելու հարցում և դրանց համար մի քանի հնարավոր վայր է առաջարկել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում