Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Գերցի Խալևին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին։ Որպես իր հրաժարականի պատճառ՝ նա նշում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Այսօր ես տեղեկացրեցի պաշտպանության նախարարին, որ ճանաչում եմ Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունը, սակայն հաշվի առնելով պատանդների ազատագրման գործարքի իրականացումը՝ խնդրել եմ, որ իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվի 2025 թվականի մարտի 6-ին»,- հայտնել է Խալևին։

Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ մինչ իր հրաժարականը նախատեսում է ուժեղացնել բանակի պատրաստվածությունը անվտանգության խնդիրների համար, որից հետո որակապես և մանրակրկիտ կերպով հրամանատարությունը կփոխանցի իր իրավահաջորդին։ Խալևին հրաժարականի դիմումի ևս մեկ օրինակն էլ ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում