Վիճակագրական կոմիտեի նոր պարզաբանումը՝ բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած որ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել էր պարզաբանումներ «բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ», սակայն վերջին օրերին նորից մամուլում հնչում են հարցեր, թե ինչպես կարող է բեռնափոխադրումների ցուցանիշը 54%-ով պակասել, բայց տնտեսությունը աճել 7%-ով:

Պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմել է վիճակագրական կոմիտեի տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Ներսիսյանին:

- Այդ հարցի վերաբերյալ դեռևս հունիսի 19-ին տրվել է պարզաբանում (տես` https://armenpress.am/arm/news/978953.html հղումը):

Սակայն հարկ է նորից նշել, որ «բեռնափոխադրման տրանսպորտային ծառայություններ» տնտեսական գործունեության տեսակի թողարկումը հաշվարկվում է ոչ միայն ըստ փոխադրված բեռների ծավալների, այլև ըստ փոխադրման հեռավորության: Այլ կերպ ասած՝ ըստ բեռնաշրջանառության ծավալների, այսինքն, թե ըստ բնամթերային արտահայտության քանի՞ տոննա-կմ-ի բեռնաշրջանառության ծառայություն է մատուցվել: Իսկ բեռնաշրջանառության ծավալները 2019թ. հունվար-օգոստոսին կազմել են 3 030.7 մլն. տոննա-կմ և 2018թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատ­վածի համեմատ աճել 8.2%-ով, որից՝ երկաթուղային տրանսպորտինը՝ 5.5%-ով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 16.0%-ով:

Անդրադառնալով բեռնափոխադրումների ծավալներին (որն ըստ էության փոխադրված բեռների քաշն է), ինչը կազմել է անցած տարվա հունվար-օգոստոսի 46.0%-ը, հարկ է նշել, որ այդ ցուցանիշը գերազանցապես ձևավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալի շեշտակի անկմամբ: Այն 2019թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 2018թ.-ի հունվար-օգոստոսի 35.0%-ը, ինչը տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի կառուցվածքում արձանագրված փոփոխությամբ՝ 2019թ.-ի հունվար-օգոստոսին ավելի կարճ հեռավորությունների վրա բեռնափոխադրումների ծավալների տեսակարար կշռի նվազմամբ:

Այսպես, 2019թ. հունվար-օգոստոսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 5 740.3 հազար տոննա, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 16 391.5 հազար տոննայի համեմատ, որը պայմանավորված է 2019թ.-ի հունվար ամսից բեռնափոխադրողների գլխավոր համակցությունից մեկ ռեսպոնդենտի գործունեության դադարով, որը մայիս ամսից նորից սկսել է աշխատել, սակայն շատ փոքր ծավալներով: Այդ ռեսպոնդենտը 2015-2018թթ ներառյալ բեռնափոխադրումների գործունեություն է ծավալել Սյունիքի մարզի հանքարդյունահանման ոլորտում` փաստացի իրականացնելով բավականաչափ մեծ ծավալների բեռնափոխադրումներ կարճ հեռավորությունների վրա (2.5 - 3.0 կմ): Այսպես, 2018թ. հունվար-օգոստոսին վերոնշյալ ռեսպոնդենտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10 944.0 հազար տոննա, որը ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալում կազմել է 66.8%, ինչով էլ պայմանավորված է 2019թ.-ի հունվար-օգոստոսին բեռնափոխադրումների ցածր տեմպը՝ 35.0%, իսկ բեռնաշրջանառության ծավալը` 32.4 մլն. տոննա-կմ, ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության ծավալում կազմել է 6.1%, որը էական ազդեցություն չի ունեցել բեռնաշրջանառության ծավալի նվազման վրա:

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնաշրջանառության ցուցանիշի աճի տեմպը 2019թ.-ի հունվար-օգոստոսին, 2018թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ 116.0% պայմանավորված է նաև 2019թ.-ի հունվար-օգոստոսին ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ծավալների աճով՝ իրականացվել են բեռնափոխադրումներ մեծ հեռավորությունների վրա (միջինը մինչև 1 690կմ):

Այսպես, 2019թ.-ի հունվար-օգոստոսին միջպետական բեռնափոխադրումների փաստացի ծավալը հայաստանյան շարժակազմով կազմել է 250.7 հազար տոննա, 2018թ.-ի հունվար-օգոստոսի 193.1 հազար տոննայի համեմատ, կամ աճել է 29.8%-ով, իսկ միջպետական բեռնաշրջանառության ծավալները 2019թ.-ի հունվար-օգոստոսին` 396.8 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-օգոստոսի 351.1 մլն. տոննա-կմ համեմատ, կամ աճել է 13.0%-ով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019թ.-ի հունվար-օգոստոսին ընդամենը տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպը կազմել է 108.2% (2019թ.-ի հունվար-օգոստոսի 3 030.7 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-օգոստոսի 2 801.7 մլն. տոննա-կմ համեմատ), ինչը պայմանավորված է նաև խողովակաշարային տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպով, որը կազմել է 105.0%: Վերջինս բացատրվում է տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի բարձր տեսակարար կշռով` 61.8%, իսկ ավտոմոբիլայինը` 20.3%, որոնք 2018թ.-ի հունվար-օգոստոսին բաշխվել են հետևյալ համամասնությամբ 63.7% և 18.9%:

Փոխադրված բեռների ծավալի ընդհանուր կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը կազմել է 13.2%՝ նախորդ տարվա 5.8%-ի համեմատ, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 64.2%, նախորդ տարվա 84.3%-ի համեմատ:

Հայերեն

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը