Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման ենթակա անտառային տարածքները մաքրվում են ծառերից ու թփերից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Այժմ Սեւանա լճի ափամերձ անտառների ջրածածկման ենթակա հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտար տարածքի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մաքրման աշխատանքներն ընթանում են հոկտեմբեր ամսի սկզբներից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ: «Սեւանա լճի հիմնախնդիրները եւս շատ են, որոնց կարգավորման մեջ առաջնահերթ ենք համարում լճի ջրի որակի ապահովումը: Այսօր ջրի մաքրությանն առաջին հերթին սպառնում են ջրի տակ մնացած անտառային բուսական զանգվածները, որոնց նեխումից լճում առաջանում են անցանկալի, տհաճ երեւույթներ: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ բուսական զանգվածներից մաքրել 700 հեկտար տարածք, իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքները եւս նախապատրաստել Սեւանի բարձրացմանը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտարի վրա: Մաքրման աշխատանքներում կփորձենք ներգրավել նաեւ Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին: Հատված ու արմատահան եղած ծառերից ու թփերից առաջացած վառելափայտը կտրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին: Առանձնակի ուշադրություն կդարձնենք նաեւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցման ուղղությամբ, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նաեւ կեղտաջրերի աղտոտումից: Մտածում ենք Վարդենիկ գյուղի համար մաքրման կայան կառուցելու մասին: Հարկավոր է լիճը մաքրել ջրի տակ հայտնված շենք-շինություններից: Ամեն կերպ պետք է լուծում տանք այս բնապահպանական լրջագույն խնդիրներին¦,-նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը