Հասարակական

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

1 րոպեի ընթերցում

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Գյումրու ռազմական կայազորում անցկացվել են ՌԴ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում։

Դրան մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի կապի զորքերի մասնագետներ, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի բանակայիններ և զինծառայողների ընտանիքների անդամներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, կապավորները ներկայացրել են ժամանակակից տեխնիկա և կապի միջոցներ։

Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսավոր համերգով և այն զինծառայողների պարգևատրումով, որոնք աչքի են ընկել հոկտեմբերի 1-14-ը ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված հայ-ռուսական երկկողմ գումարտակային զորավարժության ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում