Հասարակական

«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան»-ի 2801 ամյակի միջոցառումների բյուջեն հավասար բաշխել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը, որ ապակենտրոնացնում ենք Երևան քաղաքը: Եթե առաջ միշտ Կենտրոն վարչական շրջանում էին տեղի ունենում բոլոր հանդիսությունները, բոլոր ծրագրերը, ապա այս տարի մենք բյուջեն հավասար կիսել ենք 12 վարչական շրջանների միջև: Բոլոր վարչական շրջաններում տեղի են ունենալու նույն մակարդակի, նույն որակի և շատ բարձր որակի համերգային ծրագրեր, որոնք սկսվելու են միաժամանակ և ավարտվելու են միաժամանակ:

Նա հավելեց, որ սպասվում է նաև մեծ անակնկալ, որովհետև 12 վարչական շրջաններում միանգամից նույն ժամին լինելու է հրավառություն: «Մենք փորձելու ենք հատուկ տեխնիկայի միջոցով ֆիքսել այդ հրավառությունը»,- ասաց Մարությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում