ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Երվանդ Մանարյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:
Մարությանն այցելել է Մանարյանի տուն և այնտեղ հանձնել կոչումը:
«Ինձ համար մեծ պատիվ է»,- ասաց դերասանը և շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին:
Հայկ Մարությանն էլ իր հերթին ասաց, որ անձամբ իր համար շատ մեծ պատիվ է, որ Երևանն ունի Մանարյանի նման քաղաքացի:
Երվանդ Մանարյանը ծնվել է1924թվականին Արաքում։ Սովորել է տեղիՀայկազյան դպրոցում, ապա՝Թեհրանիամերիկյան և պարսկական քոլեջներում։1946թվականին ներգաղթել էՀայաստան, սովորելԵրևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է1952թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել էԵրևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնումևԳ. Սունդուկյանի թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը»,«Նորից եկավ ամառը»և այլն։
Գրել է սցենարներ«Տժվժիկ»,«Տերն ու ծառան»,«Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:
2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: