Տարածաշրջանային

Հիմար մի եղիր. միջազգային մամուլի գլխագրերում Էրդողանին ուղղված Թրամփի նամակն է

3 րոպեի ընթերցում

 Հիմար մի եղիր. միջազգային մամուլի գլխագրերում Էրդողանին ուղղված Թրամփի նամակն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլի գլխագրերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն է՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, The Guardian-ը գրում է, որ «Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է իր գործընկերոջն` ասելով՝ մի եղիր հիմար»: Պարբերականը նամակի բովանդակությունից բացի, ներկայացրել է որոշ կոնգրեսականների մեկնաբանությունները՝ տարբեր որակումերով՝ կատակ, խաղ, խելագարություն և այլն: Նրանք սկզբում կասկածի տակ են դրել նամակի իսկությունը՝ չհավատալով, որ Սպիտակ տնից նման նամակ կարող է դուրս գալ:

CNN-ը, ներկայացնելով նամակը, գրել է, որ նախագահ Թրամփը հորդորում էր Թուրքիային ռազմական գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում: ՏԱՍՍ գործակալությունը, անհավանական որակելով նամակը, նշել է, որ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:

«Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն ստանձնել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար: Ես բավականին ջանք եմ գործադրել ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը (Սիրիայի հյուսիսի քրդական զորամիավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Քոբանի Աբդի-խմբ.) ցանկանում է բանակցել ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։ Պատմությունը ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր»,-ասված է նախագահ Թրամփի նամակում:

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, թե Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալայիննամակը՝ մերժելով նրա առաջարկը: Թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը, հղում կատարելով անանուն աղբյուրի, նշել է, թե այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է:

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում