Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է մի քանի օր առաջ, մեջբերում եմ՝ «տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիխարխ բնակավայրի հետ»: Սա մեջբերում էր նրա ուղիղ խոսքից: Շիխարխը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է: Ադրբեջանի նախագահը հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5 հազար հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ բնակավայրը մինչև այս պահը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի կողմից այս հայտարարությունն արվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական»,- նշեց Նաղդալյանը:

Նա շեշտեց, որ իրականում հենց այս տեսլականի ներկայացումը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախը առանց իր բնիկ ժողովրդի և բնակչության: «Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ: «Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությամբ: Սա հստակ արձանագրենք»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայերեն English Русский

Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Ինքնակամ կառույցների օրինականացման իրավակարգավորումները կընդլայնվեն․ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն

Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

Տիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆ

Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը