Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյան, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը, տիկնոջ՝ Հյուգեթ Գաբրաշի հետ, Շառլ Էգլի և Արուս Զարբաբյան Էգլին։

Անդրե Մակն ու Ռեյ Լունիուսը Աննա Հակոբյանին ներկայացրել են Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի պատմությունը, առաքելությունը, նպտակները, հնարավորություններն ու հետագա ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի առանձնահատկությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին, անդրադարձան այս բնագավառում Շվեյցարիայի արձանագրած ձեռքբերումներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ ։

Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, որոնք ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաև հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն):

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին