Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի եւ հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահ, Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում: «Արմենպրես»-ն ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ:

«Մարդիկ լույս աշխարհ են գալիս հավասար, և հեռանում են այս աշխարհից հավասար: Բայց, դժբախտաբար, կյանքի ընթացքում բոլորը չէ, որ ունենում են հավասար հնարավորություններ, արժանանում պատշաճ վերաբերմունքի, հոգատարության և խնամքի: Այնինչ, աշխարհը որքան ավելի լավը կլինի, եթե բոլորս ամեն վայրկյան հիշենք, որ յուրաքանչյուրիս առաքելությունն է հոգ տանել մեր կողքինի մասին, և աշխարհն ապրելու ավելի լավ տեղ դարձնել բոլորիս համար՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, և այլն: Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է: 21-րդ դարում մարդու իրավունքների ոտնահարումները, ավելի թույլերին ճնշելու, հետապնդելու, երբեմն նաև ամենատարբեր հիմնավորումներով ոչնչացնելու ուղիներն ավելի կատարելագործված, և համակարգային են դարձել: Մեր բոլորի աչքի առաջ դեռ ժողովուրդներ են ցեղասպանվում: Կյանքի, ազատության և անձնական անվտանգության իրավունքը, ստրկությունից և խոշտանգումներից ազատ ապրելը, աշխատելու և կրթություն ստանալու հնարավորությունը, դավանանքի ազատությունը և հավասարությունն օրենքի առջև, մարդու այս հիմնական իրավունքները մեր բոլորինն են, և մենք պետք է ամեն օր պաշտպանենք և փառաբանենք դրանք: Մենք պետք է խոսենք նրանց փոխարեն, որոնք չեն կարող իրենք հետամուտ լինել իրենց իրավունքների իրացմանը, որովհետև չկա խաղաղ քուն, երբ պատերազմ է, և չկա երջանկություն, երբ շուրջդ դժբախտություն է: Հայ ժողովուրդը Հայաստանում և ողջ աշխարհում, որպես մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը հաղթահարած ժողովուրդ, պետք է համամարդկային այս օրակարգի կրողը դառնա, մարդու իրավունքների պաշտպանության, ամեն առանձին վերցրած անհատի իրավունքների իրացման առաջամարտիկը՝ ամեն օր, ամենուր և ամեն ժամ: Մենք պետք է նպաստենք, որ դիմացինի իրավունքների պաշտպանությունը դառնա կենսակերպ աշխարհի բոլոր ծայրերում, միայն այդպես աշխարհն ավելի լավը կդառնա մեր, և բոլորի համար»,- նշված է ուղերձում:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին