Մշակույթ

Քաղապետարանը ներկայացրել է Երևանի 2801-ամյակի տոնակատարության համերգային ծրագրի մանրամասները

1 րոպեի ընթերցում

Քաղապետարանը ներկայացրել է Երևանի 2801-ամյակի տոնակատարության համերգային ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հոկտեմբերի 19-ին Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակում կդիմավորեն դասական, ազգային, ժամանակակից, էլեկտրոնային, ռոքային, ժազային ռիթմերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Էրեբունի-Երևան 2801»-ի երաժշտական ծրագիրն ըստ վարչական շրջանների կներառի հետևյալ ժանրերը.

Նուբարաշեն՝ ռոք;

Դավթաշեն՝ ջազ;

Ավան՝ մանկական;

Արաբկիր՝ դասական;

Աջափնյակ՝ փոփ-էստրադային;

Էրեբունի՝ ժողովրդական;

Կենտրոն՝ փոփ;

Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային;

Նոր Նորք՝ էլեկտրոնային;

Նորք-Մարաշ՝ ազգագրական;

Շենգավիթ՝ հեղինակային;

Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում