Սերժ Թանկյանը WCIT-ի շրջանակում խոսում է նոր տեխնոլոգիաների, համացանցի ազդեցության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատարՍերժ Թանկյանը մասնակցում է Հայաստանում անցկացվող WCIT-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանկյանը մասնակցում է «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը:

«Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,-ասաց Թանկյանը:

Նա նաև նկատեց՝ համացանցում մարդիկ, ունենալով անանունության հնարավորություն, կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են: Այս առումով Թանկյանը հատկապես մատնանշեց սոցիալական ցանցերը:

Միևնույն ժամանակ, աշխարհահռչակ երաժիշտը նկատեց, որ ցանկացած ինֆորմացիա մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում մարդիկ չեն խորանում թեմայի մեջ:

Հայերեն العربية English

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ