Հասարակական

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով:

Գիտաժողովը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Հումբոլդթի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության, Բեռլինի պետական գրադարանի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում