Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի գործերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը սեպտեմբերի 22-ին Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Նյու Յորքի հռչակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դաշնակահարուհին կատարել է Կոմիտասի, հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական դաշնամուրային ստեղծագործություններ:

«Համերգի առաջին մասում ելույթ ունեցան երիտասարդ տաղանդավոր հայ երաժիշտներ: Երկրորդ բաժնում ես եմ նվագել: Կատարել եմ Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Տպավորություններս աննկարագրելի են: Չեք կարող պատկերացնել, թե ինչ մեծ հպարտություն է հանդես գալ այդ պատվավոր բեմում, որտեղ ամեն օր ելույթ են ունենում աշխարհահռչակ երաժիշտներ: Հրաշալի էր նաև «Քարնեգի հոլ»-ի դաշնամուրը»,-մեզ հետ զրույցում պատմեց Արտեմյանը:

Համերգից հետո Լիլիթ Արտեմյանն արժանացել է պատվոգրի և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի շնորհակալագրին:

Դաշնակահարուհուն ԱՄՆ կատարած կարճատև այցի ընթացքում հրավիրել են հանդես գալ Կոմիտասի 150-ամյակին և հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված դասախոսություններով, որոնք ուղեկցվել են Կոմիտասի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ: Դասախոսություն-համերգները տեղի են ունեցել Բոստոնի «Ամերիկայի հայկական թանգարան»-ում, Չելմսֆորդի Սրբոց Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցում, Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Թրամբլի Ս. Համբարձում Հայ Առաքելական եկեղեցիներում:

«Դասախոսություններին խոսել եմ Կոմիտասի կյանքի և գործունեության մասին, փորձել եմ ներկայացնել նրա ամբողջական կերպարը»,-ընդգծեց դաշնակահարուհին ու հավելեց, որ ներկա են եղել ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ, որոնք համակ ուշադրությամբ են լսել և՛ դասախոսությունը, և՛ երաժշտությունը:

Լիլիթ Արտեմյանը չցանկացավ կանխավ մանրամասներ ներկայացել իր հետագա ծրագրերի մասին, բայց շեշտեց, որ շարունակելու է նույն ոգևորությամբ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտությունն ու հայ կատարողական արվեստը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում