Life

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնում

1 րոպեի ընթերցում

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ոչ մի հատուկ արարողակարգ չի եղել. ինչպես մյուս բոլոր ընտանիքները, այնպես էլ նրանք նախապես գրանցվել և նշանակված ժամին եկել ստացել են մկրտությունը»,-նշեց Տեր Վահրամը:Երեխաները մկրտվել են Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:

Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում