Ինովացիա

Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների հովանավորն է

3 րոպեի ընթերցում

Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս տարի հոկտեմբերի 6-9 երկու իրադարձությունները զուգահեռաբար կանցկացվեն՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից։

«Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ DigiTec2019-ը 15-րդ անգամ հնարավորություն կընձեռի ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու իրենց նորարարական լուծումներով ու գաղափարներով։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեխնոլոգիական թեժ աշուն է և որ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոնում կարող է լինել ոչ միայն երկու ամենակարևոր իրադարձությունների անցկացման ժամանակ, այլև դրանից հետո։ Ucom ընկերությունը շատ լուրջ ներդրում է ունեցել երկու միջոցառումների կայացման և անցկացման գործում։ Մենք միշտ ձգտել ենք իրականացնել անհնարինը, և այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ «երկու երնեկ մի տեղ» լինում է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

DigiTec2019-ին Ucom-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության լավագույն թվային պրոդուկտներին, որոնցից շատերն արդեն լայն տարածում են ստացել օգտատերերի շրջանում և մշտապես թարմացվում են հետադարձ կապի միջոցով ձեռքբերված նկատառումներից ելնելով։ Ucom-ի տաղավարում այցելուները մանրամասն կծանոթանան uDoctor հեռաբժշկության հավելվածի, uKid խելացի ժամացույցի, uFleet ավտոպարկի կառավարման լուծման, uMediaroom հեռուստատեսության հնարավորություններին։ uPay վիրտուալ դրամապանակի օգտատերերը գոհ կմնան հավելվածի բազմաթիվ առավելություններից, որոնք նույնպես մշտապես թարմացվում են։ Ներկայացված կլինեն նաև Ucom հավելվածի ընդլայնված հնարավորությունները, Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայացվի 4K բարձրագույն որակի տեսաշար ցուցադրող հեռուստատեսային պորտալը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում