ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 3-ին՝ առավոտյան, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Նրան տեղափոխել են հետազոտության համար և հենց նույն օրն էլ նորից վերադարձրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- նշեց ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետը:
Հարցին՝ արդյոք առողջական որևէ խնդիր կա՞ կամ ինչ հետազոտություն է անցել Քոչարյանը՝ Նավիկյանն ընդգծեց, որ անձնական տվյալներ են, որոնք չի կարող բարձրաձայնել:
Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր ՔԿ: