Գառնառիճ  համայնքում  կառուցվում է Հայաստանում եզակի  ծղոտե  հիմքով հյուրատուն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գառնառիճ համայնքում կառուցվում է Հայաստանում եզակի ծղոտե հիմքով հյուրատուն: Շիրակի մարզի հյուսիսում՝ Գառնառիճում, գտնվող տնակը Արփի լճի ափին է: Նախաձեռնությունը Գյումրիի բնակիչ Արմեն Իգիթյանինն է. Արփի լճի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Գառնառիճ համայնքն իր վայրի բնությամբ այնքան է գրավել Արմեն Իգիթյանին, որ նա 2 տարի առաջ որոշել է Գյումրուց տեղափոխվել գյուղ և կյանքի կոչել իր բիզնես գաղափարը` բնական նյութերից տուն կառուցել և դարձնել հյուրատուն։ Գառնառիճի հին ու խարխլված տների կողքին հիմա նա կառուցում է նորը՝Հայաստանումդեռ նմանը չունեցող տեխնոլոգիայով։ Փայտե կոնստրուկցիայով, ծղոտե տան նախագծից մինչև շինարարական աշխատանք ու կահույք սեփական ձեռքերով է պատրաստում։ Նախաձեռնությունն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Նորամուծությունն այն է, որ կառույցի համար շինանյութ են ծառայում ծղոտն ու կավը։ Որպես հումք օգտագործում է տարածաշրջանում աճեցված հաճարի ծղոտը։ Հյուրատան համար օգտագործվել է 400 հակ ծղոտ։ Հատուկ՝ հորիզոնական դասավորությունն ու շաղախը, որում նաև տուֆի փոշի է օգտագործվում, ոչ միայն պատսպարում են ցրտից ու շոգից, այլև ձայնամեկուսացում են ապահովում։ «Նաև նպատակ կա էկոտուրիզմի զարգացման համար բնական մթերքներով սնունդ ապահովել հյուրերի համար, տարածքում ձիարշավներ և սիրողական ձկնորսություն կազմակերպել: Այս հյուրատնից կօգտվեն նաև համայնքի բնակիչները. կիրացվի նրանց արտադրած սնունդը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արմեն Իգիթյանը։

Հիմա նա 2 տուն է կառուցում, յուրաքանչյուրը` 6 մարդու համար: Տեղադրվելու են արևային էներգիայի վահանակներ և ջրատաքացուցիչներ:

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են և հենց այս ձմռանն էլ հյուրատները պատրաստ կլինեն դիմավորել զբոսաշրջիկներին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը