ԱՄՆ դեսպանատունը Հայաստան է հրավիրել ամերիկյան պարային խմբերի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթը Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից հոկտեմբերի 3-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո անցկացվող «Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը հատկացրել է 50․000 ԱՄՆ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանությունից։

«Հայաստան են ժամանել և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի առաջ հանդես կգան ամերիկյան երեք հայտնի պարային խմբեր՝ Դագ Վերոն էնդ դանսերս, Բրիջմեն/Փեքեր և Հեյդի Լացկի դենս։ Սա յուրօրինակ «փառատոն է փառատոնի շրջանակում», որտեղ ներկայացումներից զատ կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, հանդիպումներ ու քննարկումներ հայկական պարային խմբերի հետ։

Դագ Վերոն էնդ դանսերս-ի հայաստանյան բեմելից առաջ հանդիսատեսին ողջունելով փոխդեսպան Սմիթն ասաց, - «Նմանօրինակ նախաձեռնությունները, շփումները օգնում են փոխըմբռնման ու ամուր կապերի ձևավորմանը հայ և ամերիկացի արվեստագետների միջև՝ ցույց տալով, որ մենք ունենք մի ընդհանուր համամարդկային լեզու, այն է՝ ազատ արտահայտվելու, ստեղծարարության, բարեկամության և խաղաղության լեզուն»։

Ազատության, բարեկամության ու խաղաղության համամարդկային գաղափարները 2019թ․ առավել քան արդիական են, քանի որ այս տարի նշվում է Բեռլինի պատի անկման 30 տարին, որը հստակ ի ցույց դրեց, որ մարդիկ ի զորու են հաղթահարել տասնամյակների տարաձայնությունները և միավորվել՝ կերտելու բարեկեցիկ ապագա։

«Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» երևանյան նախաձեռնության մյուս հովանավորներն են Trust for Mutual Understanding կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Mid Atlantic Arts Foundation հիմնադրամը, «Ամերիկյան պարն արտերկրում» կազմակերպությունը և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնը։

Ամերիկյան պարային խմբերի հաջորդ ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում և հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին Պետական ռուսական դրամատիկական թատրոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին