Ինովացիա

ՏՏ համաշխարհային համաժողովի 30 նվեր տոմսերի համար հայտ են ներկայացրել անսպասելի թվով ուսանողներ

1 րոպեի ընթերցում

ՏՏ համաշխարհային համաժողովի 30 նվեր տոմսերի համար հայտ են ներկայացրել անսպասելի թվով ուսանողներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող WCIT 2019-ի մասնակցության համար 30 նվեր տոմսերի համար 6 րոպե 43 վայրկյանում ստացվել է 299 հայտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության համար հայաստանցի ուսանողներին 15 տոմսը նվիրում է WCIT 2019-ի հովանավոր «Google»-ը, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կրկնապատկել է այդ թիվը:

Համաժողովին, խաղարկային նվիրատվության տոմսերը կստանան հայտն ամբողջությամբ և անսխալ լրացրած առաջին 30 ուսանողները: Մրցույթի հայտը հոկտեմբերի 3-ին ժամը 09:00-ից տեղադրվել էր WCIT 2019-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

WCIT 2019-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը: Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում համաժողովի շրջանակում տեղի կունենա աննախադեպ համերգ: Իսկ հոկտեմբերի 7-ին արդեն մարզահամերգային համալիրում կկայանա համաժողովի բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում