Ինովացիա

Facebook-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Facebook-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշհարհի մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը լույս հոկտեմբերի 1-ի գիշերը խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության Էջում զետեղված տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցիալական ցանցի աշխատանքում խափանումներն սկսել են դիտվել հոկտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 06:20-ից հետո:

Խափանումներից առավել հաճախ գանգատվում են Ինդոնեզիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Գերմանիայի, Պերուի, Բրազիլիայի օգտատերերը: Ռուսաստանում խնդիրներ են ունեցել Մոսկվայի օգտատերերը: Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում Է նորությունների ժապավենի աշխատանքում տեղ գտած խափանումներից, եւս 23 տոկոսը՝ սոցալական ցանցի աշխատանքի լիակատար անջատումից, 18 տոկոսը խնդիրներ Է ունենում օգտահաշիվներ մտնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում