Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը գնահատել է կոնգրեսական Փալոնեի ջանքերը ՀՀ-ԱՄՆ կապերի ամրապնդման գործում

1 րոպեի ընթերցում

 Գարեգին Բ կաթողիկոսը գնահատել է կոնգրեսական Փալոնեի ջանքերը ՀՀ-ԱՄՆ կապերի ամրապնդման գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը, ողջունելով Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ է կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայնքների նվազման խնդրի մասին: Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել Ֆրանկ Փալոնեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում