Լավաշ, Հրապարակի շատրվաններ, սուպերմարկետ. Սինգապուրի վարչապետի «ջալանջալանը» Երևանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և «Ինստագրամ»-ում հրապարակել է Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ և իր ձեռքով արված լուսանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում են, որ նա եղել է սուպերմարկետում,Հանրապետության հրապարակում, տեսել, թե ինչպես են լավաշ թխում: Նրան տպավորել են հայկական չրերը, համեմունքները:

«Ժամանել եմ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Մասնակցելու եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-նշել է Սինգապուրի վարչապետը:
«Ջալանջալան գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներում… Փորձեցի նոր թխած հայկական ավանդական հացը՝ լավաշը»,-«Ինստագրամ»-ում գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով մալայերեն «ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է զբոսանք:

Սեպտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Have arrived in Yerevan, the capital of Armenia. Will be attending the upcoming session of the Supreme Eurasian Economic Council. – LHL https://t.co/EHHRRe4iWJ pic.twitter.com/nfnrYFEtwL
— Lee Hsien Loong (@leehsienloong) September 29, 2019
Посмотреть эту публикацию в Instagram