Տնտեսություն

2,5 մլն դոլարի դրամաշնորհը կուղղվի խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական և քաղաքային բնակավայրերում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, դրանց համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծմանը, արևային չորանոցների և ջերմոցների կառուցմանը, վարելահողերի և արոտավայրերի վերականգնմանը, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը։ Ծրագրում առաջնային կընդգրկվեն խոցելի բնակավայրերը, կանայք ու աղքատ ընտանիքները, ինչը կապահովի համայնքների եկամուտների աճ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը շեշտել է հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում ծրագրի իրականացման կարևորությունը, ինչը կնվազեցնի ճնշումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի վրա։ Ծրագիրն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»(ԲԾԻԳ) պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության Հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով։ ԲԾԻԳ-ի տնօրեն Մերուժան Գալստյանը, ներկայացնելով տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, շեշտել է, որ այն պիլոտային է և հետագայում նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ ԲՀՊՏ-ների հարակից համայնքներում և խոցելի տարածքներում։

Մեկնարկային աշխատաժողովի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության և Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և ՈՒրցաձոր համայնքների միջև ստորագրվել է ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագիր:

Համայնքների ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշելով, որ գյուղացին արդեն այսօր զգում է կլիմայի փոփոխության հետևանքները՝ համոզմունք են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության հարմարվողականության ամրապնդմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը։

Հայերեն

Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

Նախատեսվում է ներդնել մասնագիտական ապահովագրություն. աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ օրինագիծ է մշակվել

«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու համահայկական ուսուցչական առցանց համաժողովին

Էրդողանը նման իրավիճակներից դուրս գալու վարպետ է և փորձում է սանձել իր հակառակորդին․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

Փարիզցիները քվեարկել են ևս 500 փողոց հետիոտնային դարձնելու օգտին

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին