Ինովացիա

Facebook-ն սկսել Է Ավստրալիայի տարածքում թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթը

1 րոպեի ընթերցում

Facebook-ն սկսել Է Ավստրալիայի տարածքում թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել Է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում Է լայքերի քանակը հրապարակումներում եւ տեսանյութերի դիտումներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times հրատարակությունը:

Սոցիալական ցանցի հայտարարության համաձայն՝ այս պահին որոշված չԷ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում:

«Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու համար, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,- մեջբերում Է թերթը Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոյի խոսքը: Համանման գործառույթն Instagram-ում արդեն սկսել են թեստավորել աշխարհի յոթ երկրում, այդ թվում՝ Կանադայում եւ Բրազիլիայում: Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց են տալիս սոսկ ընդհանուր ընկերների մի քանի անուն, որոնց դուր Է եկել գրառումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում