Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել միջազգային առաջատար փորձագետների հետ, քննարկել քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը և փորձագետները մտքեր են փոխանակել աշխարհում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Փորձագետները ՀՀ կառավարության ղեկավարին են ներկայացրել տարբեր ուղղություններով իրենց ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում