ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը կմասնակցի «WCIT 2019»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս: Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական և ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պանելային քննարկումը կհամակարգի «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը:

Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաև «Սև կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն նաև խափանումների և «սև կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ: «Marsh & McLennan» ընկերությունների Գլխավոր խորհրդի Գործադիր փոխտնօրեն Պիտեր Բեշարը կլինի նիստի հիմնական բանախոս և համակարգող:

Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ է, որին կոչում են Ամերկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»։ Նա աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր․ «Against all enemies»։

Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում: 1998 թվականից ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես Անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և հակաահաբեկչության հարցերով ազգային համակարգող:

Ներկայում Ռիչարդ Քլարքը նախագահում է Մերձավորարևելյան ինստիտուտի կառավարման խորհուրդը: Նա նաև «ABC News»-ի քաղաքական և անվտանգության հարցերով խորհրդական է, դասավանդում է Հարվարդի համալսարանի՝ Ջոն Քենեդու կառավարման դպրոցում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը («WCIT 2019») ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան2500 մասնակից՝ 70 երկրից։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում