«Եվդոկիմով շոու» պարային թատերականացված ներկայացումը կհանձնվի երևանյան հանդիսատեսի դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվդոկիմով շոու» պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար շոումեն Անատոլի Եվդոկիմովն իր թատերախմբով հանդես կգա Երևանում: Արտիստը կներկայանա բազմաթիվ կերպարներով` փորձելով զարմացնել ներկաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա. Եվդոկիմովը նոյեմբերի 15-ին ելույթ կունենա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, այնուհետև` «Գալերեա» ակումբում:

«Եվդոկիմով շոու»-ի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Նմանակումների հայտնի շոուն արդեն նվաճել է եվրոպացիներին ու ամերիկացիների սրտերը:

Շոուն ներառում է ութ վառ ծրագիր-ներկայացում՝ Գեթսբի, Դիսկո, Կինո, Տարվա երգ, Հելոուին կամ ուրբաթ 13, Հեքիաթներ, Դիվաս ոճերում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ` առանց դադարի):

Անատոլի Եվդոկիմովի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մինչ սեփական շոու հիմնելը: Նրա առաջին ելույթները մոնաներկայացումներ են եղել. բեմում մարմնավորել է այնպիսի հանրահայտ երգչուհիների, ինչպիսիք են, օրինակ, Թոնի Բրեքսթոնը, Ուիթնի Հյուսթոնը, Թինա Թյորները, որոնց ձայները հիացնում են միլիոնավոր մարդկանց: Այնուհետև նա եղել է «Фабрика Грез» կոլեկտիվի մենակատարը: Չորս տարի առաջ Անատոլին ստեղծել է շոու, որում նա ոչ միայն մենակատար է, այլև՝ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ոճաբան և կոստյումների դիզայներ: Սկզբում նա չէր էլ ենթադրում, որ նմանակելու է, օրինակ, Մաշա Ռասպուտինային, սակայն վերջինիս կերպավորելուց հետո հայտնվեցին Պյեխան, Գուրչենկոն, Ռոտարուն:

Այդպես ծնվեցին «Divas show» և «Песня года» ծրագրերը: «Ես երկար եմ աշխատում յուրաքանչյուր կերպարի վրա, դիտում եմ տեսագրությունները, փորձարկում, առանձնացնում բնորոշ շարժումները: Կան շատ էմոցիոնալ և ինքնատիպ արտիստներ (օրինակ՝ Թինա Թյորները), որոնց առանձնահատկությունները հեշտ է նկատել: Բայց կան նաև այնպիսիները, որոնց ներկայացնելը դյուրին չէ: Ստիպված ես լինում գտնել նուրբ երանգներ: Իսկ ամենամեծ հաճոյախոսությունը լինում է այն, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենում և շնորհակալություն է հայտնում սեփական աչքերով Ուիթնի Հյուսթոնին, Էդիթ Պիաֆին, Մադոննային, Էդիտա Պյեխային ու Սոֆիա Ռոտարուին տեսնելու համար»,-ասում է Անատոլին:

Անատոլի Եվդոկիմովի շոուն համարձակորեն կարելի է անվանել Ռուսաստանում ամենաթանկերից մեկը, քանզի դրանում օգտագործվում են ձեռագործ հանդերձանք, հատուկ շոուի համար մշակված ինքնատիպ կոստյումներ, անհամար քանակությամբ բյուրեղներ և, որ ամենակարևորն է, բեմում հավերժ երիտասարդ կանայք են:

Հայերեն

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

Գործադիրը մի շարք ապրանքների արտահանումը խթանելու համար աջակցություն կցուցաբերի

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR

Փաշինյանը Կառավարությանն առաջարկում է ունենալ հստակ առաջնահերթություններ և անշեղորեն շարժվել դրանց իրագործման ուղղությամբ

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ՀՀ կառավարության նիստ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին