Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար, բարերար Ջորջ Բաղումյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է ամերիկահայ բարերար, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի բարեկամ Ջորջ Բաղումյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակովյանի գրասենյակից, հանդիպմանը նա շնորհակալություն է հայտնել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամին աջակցելու և մասնավորապես ‹‹Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին›› տրամադրած նվիրատվության համար։

Ամերիկահայ գործարարը շեշտել է, որ Հայաստանը պետք է հաջողի և այդ հարցում աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը պետք է համախմբվեն։ ‹‹Դա ժամանակի խնդիր է, ինչքան տարբեր ոլորտներում հաջողության հասած հայերը համախմբվեն, այդքան արագ երկիրը կհասնի հաջողությունը››,- ասել է գործարարը։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ծրագրերից մեկն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով։ Ծրագրի իրականացման համար «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ։

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին