Ինովացիա

Կանցկացվի N2 համաժողովը. կքննարկվեն ինտերնետի զարգացման, կիբեռանվտանգության մասին հարցեր

4 րոպեի ընթերցում

Կանցկացվի N2 համաժողովը. կքննարկվեն ինտերնետի զարգացման, կիբեռանվտանգության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կանցկացվի առաջին անգամ կազմակերպվող N2 համաժողովը: Այն Հայաստան կբերի միջգային մի շարք կազմակերպությունների, որոնք տեղական կազմակերպությունների հետ կքննարկեն կիբեռանվտանգության, ինտերնետի զարգացման, տվյալների պաշտպանության և մի շարք այլ հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին խոսեցին Բարձր տեխոնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը և մյուս կազմակերպիչները:

«Համաժողովը կազմակերպվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Այն ներառում է միջոցառումների շարք, որին մասնակցում են մի շարք կազմակերպություններ: Միջոցառումները նպատակ ունեն ստեղծել առաջատար ոլորտի փորձագետներ, ցանցային օպերատորների ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ինտերնետի և ՏՀՏ համայնքի նեկայացուցիչների համար քննարկել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող թեմաներ, տեղեկանալ ոլորտի նոր միտումներին, կիսվել փորձառությամբ, գտնել համագործակցության եզրեր»,-ասաց Աբրոյանը:

Համաժողովի կարգախոսն է «Միասին դեպի թվային ապագա»: Նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը: Փոխնախարարը դրա համար շատ կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները:

Համաժողովի շրջանակում քննարկվող թեմաները կօգնեն իրավիճակի գնահատման, զարգացման ուղիներ փնտրելու համար: Ֆորումին ներկա են գտնվելու տարբեր առաջատար կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և մասնագետներ:

Համաժողովի շրջանակում ներառված է 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF):

Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովում կքննարկվեն ինտերնետ կառավարման առնչվող ցանկացած հարցեր:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիանա Գալստյանը նշեց, որ օրակարգը ներառում է նաև տվյալների տեղայնացման հարցը: «Շատ կարևոր է՝ որտեղ պահպանել այն տվյալները, որոնք մենք ձևավորում ենք ինտերնետում՝ այն ավելի անվտանգ դարձնելու համար: Այդ բոլոր հարցերը մենք կքննարկենք»,-նշեց նա:

Կքննարկվեն նաև թվային տնտեսության զարգացման, կիբեռանվտանգության, գաղտանգրման և այլ թմաներ:

Ցանցային օպերատորների խմբի համաժողովն անցկացվելու է առաջին անգամ: Այն կհամախմբի տարածաշրջանի ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում կարևոր դեր ունեցող ընկերությունների ղեկավարների, փորձագետների՝ քննարկելու հիմնական գործառնական խնդիրները և կիսվելու տարածաշրջանում ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վերաբերյալ գաղափարներով: «Համաժողովում ընդգրկված թեմաները կնպաստեն ՝ հասկանալու թվային տնտեսության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինտերնետի դերը, տվյալների պաշտպանության և անվտանգության դերը, նոր հնարավորությունները»,-ընդգծեց Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:

Տեղական բոլոր ընկերությունների համար մասնացկությունն ազատ է: N2forum.org կայքում ներկայացված են բոլոր միջոցառումները, որոնց մասնակցելու համար կարելի է գրանցվել: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 10-12-ը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում