Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։ «Մեր կառավարությունը դեմքով թեքվել է դեպի կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը, շատ մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությունների զարգացմանը և մեծ ռեսուրսներ ենք հատկացնում հաջողություններ ունենալու համար»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Էմմիյանը պատմել է միջազգային ասպարեզում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների մասին՝ ընդգծելով ուսումնամարզական հավաքների կարևորությունը, որոնց ընթացքում հայաստանցի երեխաները արտերկրում մարզվելու հնարավորություն են ունենում։ «Շատ ուրախ եմ ձեզ հետ համագործակցելու համար։ Տեղեկացված եմ վերջերս սպորտի ոլորտում գրանցած մեր հաջողությունների մասին։ Գրեթե 9 տարի ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդրացիան ու թեև բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է»,- նշել է Էմմիյանը։

Հանդիպմանը ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Հայաստանում սպորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մասնավորապես, վազքուղիների ստեղծման հնարավորությունները և քննարկել այդ պայմաններում Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։

Եզրափակելով հանդիպումը՝ նախարարն ու նշանավոր մարզիկը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ հայկական սպորտի զարգացման։

Հայերեն

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին