Ինովացիա

Apple-ը կվիճարկի 13 մլրդ եվրոյի չափով տուգանքի մասին որոշումը. Reuters

1 րոպեի ընթերցում

Apple-ը կվիճարկի 13 մլրդ եվրոյի չափով տուգանքի մասին որոշումը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերությունը դատարանում կվիճարկի չարդարացված հարկային արտոնությունների համար Իռլանդիային 13 մլրդ եվրո փոխհատուցում վճարելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, սպասվում Է, որ ընկերության՝ վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին կժամանի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի ընդհանուր դատարանի նիստին: Գործի շուրջ լսումները կտեւեն երկու օր:

Սեպտեմբերին Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն հայտնել Է, որ Apple-ը 14,3 մլրդ եվրո Է փոխանցել Իռլանդիայի կառավարության կողմից հատուկ ստեղծված ավանդային հաշվին՝ որպես փոխհատուցում չարդարացված հարկային արտոնությունների համար: Դրանից 1,2 մլրդ եվրոն կազմել են տոկոսները ժամկետանց վճարումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում