Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Մրցանակը տրվել է ազգությամբ թուրք, նախկին ուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան Նեբահաթ Աքքոչին, որը պայքարել է կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության դեմ:

Մրցանակի է արժանացել նաև հնդկուհի Ագնես Խարշինգը, որը պայքարել է Հնդկաստանում աղքատների, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության համար:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թվականին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ նշանավոր պոլսահայ մտավորական,«Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի։ Մրցանակը հանձնվում է Թուրքիայից և արտասահմանից երկու անձի կամ կազմակերպության, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:

Ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգայնականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս