Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

1 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 138 միավորով հաղթել է Կարինա Իգնատյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով:

Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում (www.eurovision.am)՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում