Լոնդոնյան նորաձեւության շաբաթն առաջին անգամ «բացվել Է» լայն հանրության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնյան նորաձեւության շաբաթը (LFW), որը մեկնարկել Է սեպտեմբերի 13-ին, առաջին անգամ «բացվել Է» ոչ միայն նորաձեւության ինդուստրիայի ներկայացուցիչների, լրագրողների եւ լուսանկարիչների, այլեւ լայն հանրության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բայերները, լրագրողները, նորաձեւության ինդուստրիայի ներկայացուցիչները եւ հրավիրված հյուրերն առաջվա պես կարող են այցելել դեֆիլեներ, որոնք, սովորականի պես, հինգ օր կանցկացվեն Լոնդոնի տարբեր վայրերում: Իսկ լայն հանրության ուշադրությանը տոմսեր են առաջարկվել շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվելիք վեց դեֆիլեի համար, որոնք կապված են նորաձեւության հետ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է LFW-ի կազմակերպիչների ներկայացուցիչը: Նա ընդգծել Է, որ աշխարհի չորս գլխավոր նորաձեւության շաբաթներից (Նյու Յորք, Լոնդոն, Միլան, Փարիզ) առաջինը LFW-ն Է դռները բացել լայն լսարանի առջեւ:

Այս անգամ Նորաձեւության բրիտանական խորհուրդը շատ Է աշխատում մշակութային տարբեր կազմակերպությունների, խանութների եւ քաղաքային իշխանությունների հետ գործընկերությամբ, այնպես որ Նորաձեւության շաբաթին կուղեկցեն տարբեր միջոցառումները, շոուներն ու բանավեճերն ամբողջ քաղաքում:

Մինչդեռ ոչ բոլորն են խանդավառված Նորաձեւության շաբաթի անցկացմամբ: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Էկոակտիվիստները, որոնք հագել Էին «արյունոտ» բծերով ճերմակ հագուստներ, ավանդական ցույց են կազմակերպել Սթրենդ փողոցում LFW-ի անցկացման կենտրոնի մերձակայքում. նրանք ոչ երկար ժամանակով արգելափակել են մուտքի դուռը, եւ արհեստական արյուն հեղել, որպեսզի արյունոտ «կարմիր ուղեգորգով» հիշեցնեն շրջակա միջավայրի վրա նորաձեւության ինդուստրիայի, իրենց կարծիքով, բացասական ներգործության մասին: Ինչպես սպասվում Է, բողոքի ակցիաները, որոնք կազմակերպում են Extinction Rebellion-ը եւ PETA-ն, կշարունակվեն Նորաձեւության շաբաթի բոլոր հինգ օրերի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres