Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։

Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել և նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն ունենալով սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն անվճար առաքումով ստանալ սպասված սմարթֆոնը։ Անվճար առաքումը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Գնորդը կարող է նաև պարզապես նախագրանցվել, նշել առաքման հասցեն և վճարել նորագույն iPhone-ի արժեքն արդեն առաքման պահին։ Նշենք, որ առաջնահերթությունը տրվելու է սմարթֆոնի համար վճարում իրականացրած գնորդին, իսկ մյուս նախագրանցված անձինք կսպասարկվեն ըստ գրանցման հերթականության:

«Ի դեպ, հզորագույն առավելություններով օժտված նորագույն սմարթֆոնը վայելելու համար Ucom-ի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև uԿանխավճարային ծառայությունների բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար, առանց որևէ պարտավորության։ 60 ԳԲ ինտերնետը տրամադրվում է սմարթֆոնը կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք նաև, որ Ucom ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ գնորդներին կաջակցեն ինտերնետ խանութում նախագրանցվելու գործում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում