Life

56-ամյա դերասանուհի Դեմի Մուրը նկարահանվել Է Harper՚s Bazaar նորաձեւության հանդեսի շապիկի համար

1 րոպեի ընթերցում

56-ամյա դերասանուհի Դեմի Մուրը նկարահանվել Է Harper՚s Bazaar նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ նախկին մոդել Դեմի Մուրը լիովին մերկ նկարահանվել Է Harper՚s Bazaar նորաձեւության հանդեսի հոկտեմբերյան թողարկման շապիկի համար: Հայտնին լուսանկարը հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում 56-ամյա մերկ Մուրը կեցվածք Է ընդունել կողքով դեպի խցիկը՝ լողավազանի մոտ նստած եւ կուրծքը ձեռքերով ծածկած: Նրա կերպարը լրացված Է վառ վարդագույն մեծածավալ եզրավոր գլխարկով եւ Van Cleef & Arpels ֆրանսիական լյուքս դասի ոսկերչական մակնիշի պլատինե թեւնոցով:

Դերասանուհու երկրպագուները զմայլված են նոր լուսանկարով:

«Քո արտաքին գեղեցկությունը որքան հիանալի Է ներդաշնակվում ներքինիդ հետ»,- գրել Է բաժանորդներից մեկը: «Ես կարծեցի, թե այդ լուսանկարներն արվել են 30 տարի առաջ: Դու ցնցող ես»,- հավելել Է մեկ այլ բաժանորդ: Որպես լուսանկարների հեղինակ հանդես Է եկել ծագումով պերուացի ֆեշն-լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում