Քաղաքականություն

ԱԳՆ խոսնակը հայտնեց, թե ինչու է դադարեցվել Արա Բաղդասարյանի պարտականությունները

1 րոպեի ընթերցում

 ԱԳՆ խոսնակը հայտնեց, թե ինչու է դադարեցվել Արա Բաղդասարյանի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Արա Բաղդասարյանի՝ Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացվել է ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արա Բաղդասարյանն Անդորրայում ոչ թե հյուպատոս է, այլ պատվավոր հյուպատոսն է, որը դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է:

«Ինչ վերաբերում է Անդորրայի հետ հարաբերություններին, ապա դրանք համակարգվում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում